Ծնվել է Երևանում:
2004 թ. ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (դաս.՝ Թ. Համբարձումյան):
2010 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան (պրոֆ.՝ Գ. Գեղամյան):
2004-2008 թթ. երգել է Սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը:
2008 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գ. Գասպարյանիանվան մեներգիչների հանրապետական մրցույթումարժանացել է առաջին կարգի մրցանակի և ոսկե մեդալի:
2009 թ. պարգևատրվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակով և ոսկե մեդալով:
2010 թ. Մոսկվայում տեղի ունեցած 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթում ստացել է առաջին կարգի մրցանակ:
2011 թ. Հռոմում կայացած (Musica Sacra) միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի` ներկայացնելով նաև հայ հոգևոր երաժշտությունը:
2012 թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է ԱՄՆ (Մինեսոտա)՝ Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում Նեդդայի դերերգի կատարմամբ հանդես գալու «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնին:
2013 թ. տեղի է ունեցել Հասմիկ Թորոսյանի բրիտանականառաջին բեմելը Գլայնբուրն օպերային թատրոնում՝Նորինայի դերերգով «Դոն Պասկուալե» և Ադինայիդերերգով Գ․ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերաներում:
2014 թ. Հասմիկ Թորոսյանն ուսանել է Ջ. Ռոսսինիի ակադեմիայում՝ մաեստրո Ա. Զեդդայի ղեկավարությամբ, և հենց Ռոսսինիի ծննդավայր Պեզարո քաղաքում էլ կայացել է նրա առաջին իտալական բեմելը: Ջ. Ռոսսինիի անվանօպերային թատրոնում երգչուհին կատարել է Կորինայիդերերգը «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում: Չանցած մեկ ամիս՝ Հասմիկ Թորոսյանն ստացել է հրավերքՄաեստրո Զեդդայի և «Ռոսսինի օպերա փառատոն»-իկողմից՝ հանդես գալու Լիզետտայի դերերգով Ջ․ Ռոսսինիի«Լա Գաձձետտա» օպերայում (Պեզարո, Իտալիա):
2015 թ. ի վեր նա միջազգային ակտիվ գործունեություն էծավալում՝ ելույթներ ունենալով հեղինակավոր այնպիսիօպերային թատրոններում և համերգասրահներում, ինչպիսիք են․Բոլոնիայի քաղաքային թատրոնը (Teatro Comunale di Bologna), Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնը (Teatro Filarmonico di Verona), Նեապոլի Սան Կառլո թատրոնը (Teatro di San Carlo), Սալերնոյի Վերդիի օպերային թատրոնը (Teatro Verdi di Salerno), Կալիարիի օպերային թատրոնը (Teatro Lirico di Cagliari), Թուրինի և Պարմայի Թագավորական թատրոնները(Teatro Regio di Torino, Teatro Regio di Parma), ՊալերմոյիՄասսիմո թատրոնը (Teatro Massimo di Palermo), Ֆլորենցիայի«Երաժշտական մայիս» թատրոնը (Maggio musicale Fiorentino), Հռոմի օպերային թատրոնը, ԱնտվերպենիՖլամանդական, Համբուրգի օպերային թատրոնները, Փարիզի Շանզ Էլիզե թատրոնը (Théâtre des Champs Élysées), Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը (Teatro Colón), Տոկիոյի նոր ազգային օպերային թատրոնը (NNTT), Բրյուսելի (Flagey), Բոստոնի սիմֆոնիկ և Փարիզի ֆիլհարմոնիկհամերգասրահները:
2015 թ. (Festival Opera) փառատոնի շրջանակներում հանդես է եկել Ադինայի դերերգով՝ Գ. Դոնիցետտիի «Սիրոըմպելիք» օպերայում (Նոր Զելանդիա)։ Նույն թվականինելույթ է ունեցել «Փարիզի ազգային նվագախմբի» հետ՝Մարֆայի դերերգով Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորիհարսնացուն» օպերայում (դիր.՝ Մ Յուրովսկի)։
Վարպետության դասընթացներ է անցել աշխարհահռչակերգիչներ Թ. Բերգանցայի, Մ. Ֆրենիի, Գ. Բամբրիի և Խ. Դ.Ֆլորեսի մոտ:
Հասմիկ Թորոսյանի մարմնավորած դերերն են`
Վ.Ա. Մոցարտ «Իդոմենեո» – Իլիա
«Կախարդական սրինգ» – Գիշերային թագուհի
«Ֆիգարոյի ամուսնությունը» – Սուզաննա
Ջ.Պուչչինի «Ջանի Սկիկի» – Լաուրետտա,
«Բոհեմ» – Մուզետտա, Միմի
Ջ. Ռոսսինի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»- Կորինա
«Լա Գաձձետտա»– Լիզետտա
«Թուրքն Իտալիայում» – Ֆիորիլլա
«Պարոն Բրուսկինո» – Սոֆիա
Գ. Դոնիցետի «Լուչիա դի Լամերմուր» – Լուչիա
«Դոն Պասկուալե» – Նորինա
«Սիրո ըմպելիք» – Ադինա
«Լոսնոտը» – Ամինա
Ջ. Վերդի «Տրավիատա» – Վիոլետտա,
«Ռիգոլետտո» – Ջիլդա
Ռ. Լեոնկավալո «Պայացներ» – Նեդդա
Ժ. Բիզե «Մարգարիտ որոնողները» – Լեյլա
Ա. Տոմա « Ամառային գիշերվա երազ» – Եղիսաբեթ թագուհի
Ա. Տիգրանյան «Անուշ» – Անուշ
Հասմիկ Թորոսյանը հանդես է գալիս նաև օրատորեալժանրում.
Ջ. Ռոսսինի «Փոքրիկ հանդիսավոր պատարագ»,
«Ստաբատ Մաթեր»
Վ. Ա. Մոցարտ «Մոտետ»,
«Ռեքվիեմ»
Լ. Բեթհովեն «Դո մաժոր մեսսա» (Beethoven’s Mass C-Dur)
Յ. Հայդն «Նելսոն» մեսսա ռե մինոր (Haydn’s Nelson Mass)
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդես է եկել Մոցարտի «Ռեքվիեմ»-ի կատարմամաբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Վ. Սպիվակովի գլխավորությամբ (Երևան):
2013 թ. Հասմիկ Թորոսյանը Տ. Մանսուրյանի հեղինակած առաջին հայկական ռեքվիեմի հայաստանյանպրեմիերայի կատարողն է:
2017 թ. Հասմիկ Թորոսյանը հրավերք է ստացել Բոլոնիայի քաղաքային օպերային թատրոնից՝ կատարելու Ֆիորիլլայի դերերգը Ջ. Ռոսսինիի «Թուրքն Իտալիայում» օպերայում, 2018 թ. Մուզետտայի դերերգը՝ Ջ. Պուչչինիի «Բոհեմ» օպերայում, Մարիի դերերգը՝ Գ.Դոնիցետիի «Գնդի դուստրը» օպերայում, 2022 թ. Սոֆիայի դերերգը՝ Ջ. Ռոսսինիի «Պարոն Բրուսկինո» օպերայում։
2018 թ. կայանում է Հասմիկի գերմանական բեմելը Համբուրգի օպերային թատրոնում՝ Ֆիորիլլայի դերեգով, Ջ. Ռոսսինիի «Թուրքն Իտալիայում» օպերայում։
2019 թ-ին Թուրինի Թագավորական թատրոնում տեղի ունեցած Վ. Բելլինիի «Լուսնոտը» օպերայում, Ամինայի դերերգի փայլուն կատարումից անմիջապես հետո, նա ստանում է հրավերք՝ հանդես գալու թատրոնի նոր թատերաշրջանի բացմանը՝ մարմնավորելով Լեյլայի դերերգը Ժ․ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերայում (2019/2020 թատերաշրջան)։
2019 թ-ին Հ. Թորոսյանն առաջին անգամ հանդես է եկել Տոկիոյի նոր ազգային օպերային թատրոնում՝ Նորինայի դերերգով Գ. Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայում, այնուհետև 2023 թ-ին՝ Ջիլադայի դերերգով Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում։
2021 թ. Հասմիկը հարստացրել է իր երկացանկը ևս մեկ գեղեցիկ դերերգով. Եղիսաբեթ թագուհի՝ Ա. Տոմայի«Ամառային գիշերվա երազ» օպերայում՝ Վեքսֆորդի օպերային փառատոնում (Wexford Opera Festinval)Իռլանդիա։
2022 թ. Հասմիկն առաջնախաղով ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի պատմական Կոլոն թատրոնում՝ (Teatro Colòn)ներկայացնելով Լեյլայի դերերգը Ժ․ Բիզեի «Մարգարիտորոնողները» օպերայում։
2011 թ-ից ի վեր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիէ:
Bellini
Bizet
Donizetti
Donizetti
Donizetti
Mozart
Mozart
Mozart
Mozart
Rimsky-Korsakov
Puccini
Rossini
Rossini
Rossini
Rossini
Verdi
Rossini